Քաղաքական

22.11.2019 16:05


Ջերմոց կմշակենք, չունենք՝ կունենանք. Լևոն Երանոսյան (տեսանյութ)

Ջերմոց կմշակենք, չունենք՝ կունենանք. Լևոն Երանոսյան (տեսանյութ)

Նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանը խոստացել է 2018 թվականի դեպքերի վերաբերյալ տեսաժապավենները լրագրողների հետ նայելուց հետո խոսել ամեն ինչի մասին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Երանոսյանը։

«Միասին ենք լինելու ու կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասաց նախկին ոստիկանապետը։

Դիտարկմանը, որ անցյալ անգամ լրագրողների հետ զրույցում ինքն ասել էր, որ այգի է մշակում, իսկ հիմա ձմեռ է այգի մշակելու խնդիր չկա, ինչո՞վ ե զբաղվում ներկայումս, Երանոսյանն ասաց. «Ջերմոց կմշակենք, չունենք՝ կունենանք»։

Հարցին՝ արդյոք ինքն ունի՞ բիզնեսներ, Երանոսյանն ասաց` չունի։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։

Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Երանոսյանին վերագրվող գործողությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլի 16-ի եւ ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում է հնարավոր եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը