Փարիզում Սումգայիթի ջարդերի 23-ամյակին նվիրված ցույց կանցկացվի
Ինչպես տեղեկացնում է «Nouvelles d`Armenie»–ն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը փետրվարի 28-ին Փարիզում Սումգայիթի ջարդերի 23-ամյակին նվիրված ցույց կանցկացնի։ Համակարգող խորհրդի կողմից տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է Սումգայիթի ու Բաքվի ջարդերը և Ֆրանսիայի հայ համայնքին ու բոլոր ժողովրդավարներին կոչ է անում միավորվել խաղաղության և ԼՂՀ հետ համերաշխություն արտահայտելու գաղափարների շուրջ։

7or.am