Աշխարհ

22.11.2019 19:15


Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ

Facebook-ը կվերանայի իր մոտեցումը քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ

Facebook-ը քննարկում Է սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդի զետեղման նկատմամբ մոտեցման փոփոխության հնարավորությունը: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց տվյալներով՝ վերջին շաբաթներին ընկերության ղեկավարությունը քննարկել Է քաղաքական գովազդի ընդգրկումը մեծացնելու հնարավորությունը: Այսպես, հրատարակության աղբյուրները պնդում են, որ ներկայում նվազագույն ընդգրկումը քաղաքական բնույթի հրապարակումների համար կազմում Է 100 մարդ: Facebook-ի ղեկավարությունը պլանավորում Է այդ շեմը հասցնել մի քանի հազարի: Հրատարակության կարծիքով՝ նման փոփոխությունն ավանդ կներդներ կեղծ տեղեկատվության տարածման դեմ ընկերության պայքարում:

Հրատարակությունը նշում Է, որ գովազդի նկատմամբ Facebook-ի մոտեցման մեջ փոփոխություններ մտցնելը կօգնի խուսափել այն բանից, որ քաղաքական հրապարակումները միտված լինեն բացառապես մարդկանց փոքր խմբերին:

Ավելի վաղ Facebook-ի ղեկավար եւ հիմնադիր Մարկ Ցուկերբերգն արտահայտվել Է համանուն սոցիալական ցանցի հարթակում քաղաքական գովազդ զետեղելու հնարավորությունները պահպանելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը