Կանադայում Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել Է 6,9 մլն դոլարով
Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Գլխարկով կինը» գործը, որն իսպանացի նկարիչը նկարել Է 1941 թվականին, 9,1 միլիոն կանադական դոլարով (6,9 միլիոն դոլարով) վաճառվել Է Տորոնտոյի Heffel Fine Art Auction House աճուրդում: Այդ մասին ասված Է աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նկարն արված Է յուղաներկով կտավի վրա: Այնտեղ պատկերված Է Պիկասոյի մուսան եւ սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ ասված Է, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից Է, որը տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1956 թվականին Նյու Յորքի «Քուտց» պատկերասրահում ցուցադրման մեծ պատմություն ունի»: Աճուրդի սկսվելուց առաջ նկարը գնահատվել Էր 8 – 10 միլիոն կանադական դոլար (6 – 7,5 միլիոն դոլար):
Պիկասոյի կտավներն ամենաթանկերից են համարվում աշխարհում: Նրա ամենաթանկ գործը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, դարձել Է 1955 թվականին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը:Այն աճուրդով վաճառվել Է անցյալ տարվա մայիսին 179,4 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կանադայում Պիկասոյի «Գլխարկով կինը» կտավը աճուրդում վաճառվել Է 6,9 մլն դոլարով
Պաբլո Պիկասոյի (1881 – 1973) «Գլխարկով կինը» գործը, որն իսպանացի նկարիչը նկարել Է 1941 թվականին, 9,1 միլիոն կանադական դոլարով (6,9 միլիոն դոլարով) վաճառվել Է Տորոնտոյի Heffel Fine Art Auction House աճուրդում: Այդ մասին ասված Է աճուրդային տան կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նկարն արված Է յուղաներկով կտավի վրա: Այնտեղ պատկերված Է Պիկասոյի մուսան եւ սիրուհին՝ Դորա Մաարը: Լոտի նկարագրության մեջ ասված Է, որ այդ նկարը «եվրոպական հայտնի հավաքածուներից Է, որը տարբեր ցուցահանդեսներում, այդ թվում՝ 1956 թվականին Նյու Յորքի «Քուտց» պատկերասրահում ցուցադրման մեծ պատմություն ունի»: Աճուրդի սկսվելուց առաջ նկարը գնահատվել Էր 8 – 10 միլիոն կանադական դոլար (6 – 7,5 միլիոն դոլար):
Պիկասոյի կտավներն ամենաթանկերից են համարվում աշխարհում: Նրա ամենաթանկ գործը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, դարձել Է 1955 թվականին ստեղծված «Ալժիրցի կանայք» (Տարբերակ O) նկարը: Այն աճուրդով վաճառվել Է անցյալ տարվա մայիսին 179,4 միլիոն դոլարով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: