Քաղաքական

22.11.2019 12:38

Փաստեր կան՝ 1996թ․ ընտրություններին կեղծիքներ են եղել․ Վլադիմիր Կարապետյան

Փաստեր կան՝ 1996թ․ ընտրություններին կեղծիքներ են եղել․ Վլադիմիր Կարապետյան

Բազմաթիվ են փաստերը լրատվամիջոցներում, որ եղել են կեղծիքներ։ Այս մասին NEWS.am-ին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով 1996թ. ընտրությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի գնահատականին։

Վլադիմիր Կարապետյանը խուսափեց ուղիղ պատասխանել՝ արդյոք համաձայն է Նիկոլ Փաշինյանի գնահատականի հետ։

«Հայտնի է, որ կեղծիքներ եղել են, հայտնի փաստ է գրանցված: Հիշում եք՝ այն ժամանակ իրավիճակն ինչպես էր, քանի ներկայացուցիչ ուներ հանձնաժողովում իշխանությունը, քանի ներկայացուցիչ ուներ ընդդիմությունը: Բազմաթիվ են փաստերը, համենայն դեպս, իմ կողմից ընթերցած լրատվամիջոցներում, որ եղել են, այո, կեղծիքներ, շատ դեպքեր եմ լսել, որ եղել են հանձնաժողովականների կողմից, նման ինֆորմացիա կա: Որեւէ նորություն չկա»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ վարչապետը նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենքում հայ համայնքի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայտարարել էր. «Չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ սկսած 1996 թվականից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը»։

Անդրադառնալով հանդիպման ժամանակ ազգությամբ ադրբեջանցու՝ եկեղեցի մուտք գործելու եւ վարչապետին հարցեր ուղղելու դեպքին՝ Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ հանդիպման մուտքը ազատ է եղել։

«Ազատ էր մուտքը՝ մտել է: Հայտարարություն է արել եկեղեցին, որ հանդիպում է լինելու, դեսպանությունն է հայտարարություն արել, բաց միջոցառում էր: Եկեղեցի էր եւ յուրաքանչյուրն էլ կարող էր մտնել հաշվի առնելով անվտանգության սահմանափակումները»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ անվտանգության ծառայությունը կատարել է բոլոր անհրաժեշտ միջոցները

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցու շենք էր մտել ադրբեջանցի Աթա Աբդուլլաեւն ու հարցեր ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այնտեղ հանդիպում էր հայ համայնքի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։