Լրահոս

22.11.2019 11:35

Երևանում բախվել են 3 BMW-ները, Kia-ն և Mercedes-ը. կա վիրավոր

Երևանում բախվել են 3 BMW-ները, Kia-ն և Mercedes-ը. կա վիրավոր

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Արսեն Խ-ի վարած Kia մակնիշի 01 NL 101 համարանիշի, 24-ամյա Արման Բ-ի վարած BMW մակնիշի 4428 AX համարանիշի, 58-ամյա Արման Հ-ի վարած BMW մակնիշի 18 ԼՕ 216 համարանիշի, 31-ամյա Հովհաննես Բ-ի վարած BMW մակնիշի 99 DO 992 համարանիշի և 26-ամյա Արա Պ-ի վարած Mercedes մակնիշի 35 ZP 394 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։