«Ընտիր աշխատող» աղբատար «ԿամԱԶ»-ները սկսել են փչանալ. «Հրապարակ»
«Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ «կյանքի գնով» գնած աղբատարները՝ «ԿամԱԶ»-ները, մեր տեղեկություններով, արդեն սկսել են խափանվել: Մեզ ասացին, որ ժամանակին, երբ քննարկվում էր այս մեքենաների ձեռքբերման հարցը, Հայկ Մարությանին զգուշացրել են, որ «ԿամԱԶ»-ը հարմար մեքենա չէ, սխալ է այդքան բարձր գնով նման մեքենա գնելը, քանի որ որակը չի համապատասխանում գնին, ու մի կարևոր հանգամանք կա՝ մեր երկրում շահագործման առումով դրանք դիմացկուն չեն: Բայց Հայկը չի լսել, երկու ոտքը մի կոշիկ դրած՝ պնդել է, որ հենց «ԿամԱԶ» պետք է գնի:
Իսկ թե ինչու, բազմիցս գրվել է այդ մասին, խոսակցություններ կան, որ ինչ-ինչ անձնական շահագրգռություններ են ունեցել հենց ռուսական «ԿամԱԶ»-ների ձեռքբերման հարցում, ընդ որում՝ առանց մրցույթի, մեկ անձից գնման տարբերակով ու մրցակից այլ ընկերություններից էլ մոտ 10-15 մլն դրամ թանկ արժեքով: Բայց ոչ ոք չլսեց այս բոլոր զգուշացումները, քանի որ Հայկոն 80 տոկոս ձայն ստացած քաղաքապետ է և վարչապետի սիրելին, հետևաբար՝ արտոնյալ:
Այժմ այս մեքենաները, մեզ հասած ինֆորմացիայով, արդեն սկսել են խնդիրներ առաջացնել երկու պատճառով, նախ՝ այնքան դիմացկուն չեն, երկրորդ՝ շահագործվում են անխնա, գրեթե 24-ժամյա ռեժիմով, մինչդեռ պետք է որոշակի դադար վերցնեին: Նշենք, որ այս պահին ավտոպարկում կան 34 «ԿամԱԶ» մակնիշի աղբատար մեքենա և մեկ տասնյակից ավելի «ԳԱԶ» մակնիշի՝ համեմատաբար ավելի փոքր ծավալի աղբատարներ: «ԿամԱԶ»-ները Հայաստան են սկսել ներմուծել հունիս ամսից:
Հայկ Մարությանի ստեղծած Աղբահանության և սանմաքրման հիմնարկի նորանշանակ տնօրեն Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նախ ասաց, որ մեքենաների խափանման մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, ապա սկսեց պարզաբանել, որից ավելի շատ զգացվեց, որ իրականությունից այնքան էլ հեռու չեն մեր տեղեկությունները:
«Ուրեմն՝ մեքենաները ռեզինից չեն, էլի: Մեքենաների շարժիչի յուղ է փոխարինվում, տակը դետալներ կան, որ ընթացքում պետք է յուղվեն, որ մեքենաները երկար ծառայեն: Բայց խափանված մեքենա՝ որպես այդպիսին, չունենք»,- ասաց Գրիգորյանը: Ինչ վերաբերում է առանց դադարի աշխատելուն, Գրիգորյանն ասաց, որ դադարով են աշխատում և հերթափոխով՝ հաստատելով, որ պետք է մեքենան 8 ժամ դադար վերցնի օրվա մեջ. «Այո, դրա համար մեքենաները տարբեր գրաֆիկներով են դուրս գալիս, հերթափոխն էլ է կատարվում, այն գիծը, որը շատ է, տվյալ մեքենան շատ է դուրս գալիս, երկրորդ հերթափոխին կարող է չմասնակցել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: