Քաղաքական

22.11.2019 10:18

Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են․ «Իրատես»

Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են․ «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի ամենօրյա «բոլոլաները» հատուկ մոդելավորման սխեմաներ են` Օվերտոնի բոլոր կարգի պատուհանները բաց պահելու, հասարակության միտքն անվերջ իր վրա սեւեռելու համար:

Վերջինիս դրսի «հայրերը» հրահանգել են` միայն չլռել, թույլատրելի է լինել խեղկատակ, ստրուկ, բռնակալ` ամեն բան, ընդհուպ` գեոքաղաքական ոլորտում, ի անհրաժեշտություն` հավիտենական սիրո խոստումներ տալ Ռուսաստանին, ժամանակ շահել, միայն թե չլռել, ժամանակ շահել:

«Ժամանակն» առչնվում է Իրանի շուրջ սպասվող զարգացումներին, արցախյան նախագահական ընտրություններին, որոնց արդյունքներով հնարավոր կլինի կյանքի կոչել Մեծ Մերձավոր Արեւելք մարշալ-պլանի հայաստանա-ղարաբաղյան բաղկացուցիչը: Այդ է պատճառը, որ իրենց ընտանիքապետությամբ Փաշինյանները ձեռնամուխ են եղել թույլատրելի ու անթույլատրելի բոլոր մեթոդներով իրենց վրա ուշադրություն հրավիրելու, պլան «ա»-ն կյանքի կոչելու գործին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։