Եմենում բողոքի գործողությունների ժամանակ 31 մարդ է տուժել
Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, հինգշաբթի օրը Եմենում բողոքի գործողությունների ժամանակ 31 մարդ է տուժել։
Նավահանգստային Ադանա քաղաքում երկրի ղեկավարի հրաժարականը պահանջող ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանները հրազեն են կիրառել և վիրավորել 6 մարդու։
Հարյուրավոր ցուցարարներ ավերել են երեք հյուրանոց և մի քանի խանութներ, փողոցներում բարիկադներ են կառուցել և ավտոմեքենաներ են այրել։ Անկարգություններն արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում են։ Ադանայում հինգշաբթի 20 մարդ է տուժել և մոտ այդքան էլ ձերբակալվել է ոստիկանական բաժանմունքի վրա հարձակվելու համար։
Եվս 25 մարդ տուժել է մայրաքաղաք Սանեում, որտեղ դաժան բախումներ են տեղի ունեցել վարչակարգին դեմ և կողմ արտահայտվողների միջև։
Ոստիկանությունը որոշել է միջամտել, բայց նրանք ստիպված են եղել ետ քաշվել այն բանից հետո, երբ նախագահ Ալի Աբդալ Սալեհի կողմնակիցները կրակ են բացել։
Ինչպես հաղորդում է «AFP»–ը, իրենց ֆոտոլրագրողներից մեկը վիրավորվել է Սալեհի կողմնակիցների կողմից ստացված քարերի հարվածից, բացի դա ծեծվել է նաև օպերատորը։
Եմենի մայրաքաղաքում բողոքի գործողությունները գնալով ավելի են ծավալվում, դրանց միանում են նաև այլ քաղաքաներ։ Քաղաքացիները շարունակում են ցույցեր կազմակերպել ընդդեմ երկրի նախագահի, չնայած այն բանի, որ նա երկխոսության կոչ է արել՝ ազգային վստահության մթնոլորտ ձևավորելու համար։