Լրահոս

21.11.2019 18:00


Գեղարքունիքի մարզում հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. պարզվել է մահացածի և վիրավորի ինքնությունը

Գեղարքունիքի մարզում հայտնաբերել են մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած վարորդին. պարզվել է մահացածի և վիրավորի ինքնությունը

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը իրականացրել են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ ու պարզել են Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթ կատարած վարորդի ինքնությունն ու նրա ավտոմեքենան, ու բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Մարտունու բաժին է ինքնակամ ներկայացել Լիճք գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ալբերտ Գրիգորյանը։

Վերջինս խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը՝ իր վարած Volkswagen մակնիշի M 632 X3 750 համարանիշի ավտոմեքենայով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են նաև՝ մահացածը Լիճք գյուղի բնակիչ՝ 66-ամյա Սոնիկ Սայադյանն էր, իսկ վիրավորը՝ վերջինիս եղբոր որդին՝ Լիճք գյուղի բնակիչ՝ 11-ամյա Սիրական Գևորգյանը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել էր, իսկ 10-11 տարեկան երեխան տեղափոխվել էր «Մարտունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը