Աշխարհ

21.11.2019 22:05


Թուրքիայում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել. նրանք եղբայրներ են

Թուրքիայում Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել. նրանք եղբայրներ են

Անկարայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչության խմբավորմանն անդամակցության մեղադրանքով Սիրիայի քաղաքացիներ են կալանավորվել։ Մեզին, Ահմեթ, Մահմութ և Մուսլեհ անունով եղբայրները ձերբակալվել էին չորս օր առաջ՝ Ադանայի շրջանային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

Կալանավորվածներից երկուսը երկվորյակներ են։ Նրանց մի եղբայրն էլ մահացել է ահաբեկչական խմբավորման գործողությունների ընթացքում։ Եղբայրների մոտից առգրավված փասաթղթերը տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի առաջնորդ Աբուբաքր ալ Բաղդադիի սպանությունից հետո նոր առաջնորդի ընտրության վերաբերյալ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը