Գերմանիայի օգտին լրտեսություն անելու կասկածանքով Թուրքիայում փաստաբան է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է մի փաստաբան, որը կասկածվում է Գերմանիայի օգտին լրտեսություն անելու մեջ։ Թուրքական կողմի պնդմամբ՝ փաստաբանը, ում անունը չի հրապարակվում, տեղեկություններ է հավաքել այն քաղաքացիների մասին, որոնք ցանկացել են ապաստան ստանալ Գերմանիայում։
Մասնավորապես նշվում է, որ փաստաբանը փորձել է թուրքական ոստիկանությունից և դատախազությունից պարզել, թե արդյոք քրեական գործեր կան հարուցված տվյալ քաղաքացիների նկատմամբ: Ըստ աղբյուրի՝ փաստաբանը հավաքած տեղեկությունները փոխանցել է Գերմանիայի միգրացիայի և փախստականների դաշնային գերատեսչությանը (BAMF)։
Նշվում է, որ Գերմանիայում այժմ մտահոգված են, որ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ձեռքում կհայտնվեն նշյալ Թուրքիայի քաղաքացիների անձնական տվյալները։ Մյուս մտահոգության պատճառն այն է, որ Թուրքիայի իրավապահ մարմիններն կարող են սկսել այդ մարդկանց հետապնդել։
Գերմանիայի արտգործնախարարությունը փաստաբանի ձերբակալումը որակել է որպես «անհասկանալի իրողություն», քանի որ ըստ գերմանական կողմի՝ փաստաբանի գործունեությունը եղել է օրինականության սահմաններում։

Աղբյուրը՝ ermenihaber.am