«Աչքերը` հաղարջի հատիկ». Ստոցկայան ցույց է տվել իր և հայ ամուսնու երեխաների լուսանկարը
Անաստասիա Ստոցկայան և Սերգեյ Աբգարյանն ունեն երկու երեխա` 8-ամյա Ալեքսանդրը և 2–ամյա Վերան։ Երգչուհին ամեն կերպ խթանում է հայկական մշակույթի նկատմամբ նրանց սերը։ Երեխաներն անցած տարի մկրտվել են Հայաստանում։
Երգչուհի Անաստասիա Ստոցկայան Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ Instagram–ում հրապարակել է իր երեխաների լուսանկարները, որոնցում նա կեցվածք է ընդունել Վերայի և Ալեքսանդրի հետ։
«Ի՞նչ կարող է լինել երեխայից ավելի հրաշալի։ Միայն երկու երեխան։ Յուրաքանչյուր երեխա պետք է լսի յոթ բան. ես սիրում եմ քեզ, ես հպարտանում եմ քեզնով, ներիր, ես ներում եմ քեզ, ես լսում եմ, դա քո պատասխանատվությունն է, դու ամեն ինչ ունես հաջողության հասնելու համար»,–լուսակարին կից գրել է Ստոցկայան։
Օգտատերերը բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել։ Մի օգտատեր նկատել է, որ երեխաների աչքերը հայկական են. «հաղարջի հատիկների են նման աչքերը»։
Բաժանորդներից մեկը «նմանություն» է նկատել Ստոցկայայի երեխաների և երգչուհու նախկին պրոդյուսեր, երգիչ Ֆիլիպ Կիրկորովի միջև։
«Նրանք Կիրկորովի երեխանե՞րն են։ Շատ նման են նրան»,–գրել է նա։
Անաստասիան և գործարար Սերգեյն ամուսնացել են 2010 թվականին: 2011 թվականի հուլիսի 16-ին ծնվել է նրանց առաջնեկը՝ Ալեքսանդրը: 2017թ.-ի մայիսի 7-ին զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Վերա: