Աշխարհ

21.11.2019 16:55


«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի փորձի ժամանակ ռուս մասնակիցն ուշագնաց է եղել (տեսանյութ)

«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի փորձի ժամանակ ռուս մասնակիցն ուշագնաց է եղել (տեսանյութ)

Դեպքը տեղի է ունեցել մրցույթի առաջին փորձի ժամանակ: Դենբերելի կողքին են եղել նրա տատիկն ու Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչները:

«Մանկական Եվրատեսիլ 2019» միջազգային երգի մրցույթի ռուս մասնակիցը` 13-ամյա Դենբերել Օօրժակը, մրցույթի առաջին փորձի ժամանակ բեմում ուշագնաց է եղել, նրան տեղափոխել են Լեհաստանի հիվանդանոցներից մեկը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Իգոր Կրուտոյի ակադեմիայի» մամուլի ծառայությանը:

Փորձի ժամանակ Օօրժակն իրեն վատ է զգացել, բժիշկներ են ժամանել, որոնք խորհուրդ են տվել տղային հանգստանալ: Դենբերելի կողքին եղել են նրա տատիկը և Ռուսաստանի պատվիրակության ներկայացուցիչները:

«Առաջին փորձի ընթացքում Դենբերելն ուշագնաց է եղել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ տեղեկության` տղան բուժզննում է անցել: Բժիշկները նրան առաջարկել են հանգստանալ և գիշերը մնալ հիվանդանոցում ՝ բժշկական անձնակազմի հսկողության տակ:

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա նոյեմբերի 24-ին Լեհաստանի Գլիվիցե քաղաքում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը