Լրահոս

21.11.2019 16:52

Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում

Փրկարար ծառայության տնօրենը մարդկային գործոն է տեսնում «Դոլմամա»-ի տանիքում բռնկված հրդեհում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանը մարդկային գործոնի արդյունք է համարում «Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Գաբրիելյանն ասաց նոյեմբերի 21-ին լրագրողների հետ զրույցում:

«Այն, որ մարդկային գործոնի արդյունք է, դա միանշանակ է: Այսինքն` տեխնիկական առումով կարող է, օրինակ` լարերը ոչ ճիշտ միացված լինեն, հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն, և դրանից առաջանա: Հիմա ակտիվ հրդեհաշիջման փուլն է, քիչ հետո կհայտարարվի կրակի մեկուսացում, դրանից հետո կշարունակվեն հրդեհաշիջման աշխատանքները, ակտիվ հանգեցման աշխատանքներ կտարվեն և հրդեհը կավարտվի: Ամբողջ տարածքը 500 քմ է, որից 50-ն այրվել էր մինչև մեր ժամանելը, և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ևս 200-ն այրվեց: Բոլոր կառուցատարրերը փայտյա են, շենքը հին է, ինչը դժվարացնում է աշխատանքների իրականացումը: Ուժերը, ջրի մատակարարումը բավարար է հրդեհը մարելու համար: Աշխատել ենք այնպես անել, որ տանիքից հրդեհը չտարածվի դեպի մյուս հարկեր»,-ասաց Գաբրիելյանը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։