Աշխարհ

21.11.2019 20:05


«Իսլամը վիրավորելու համար» Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցներ

«Իսլամը վիրավորելու համար» Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակիցներ

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ադանայում ԱՄՆ հյուպատոսարանի երկու աշխատակիցների՝ սոցցանցում նրանց մասնակցությամբ տարածված տեսանյութի պատճառով:

Հելոուինի օրվա կապակցությամբ տարածված տեսանյութում հյուպատոսարանի ազգությամբ թուրք աշխատակիցները դիտողներին առաջարկում են խմել մուսուլմանների համար սուրբ համարվող «Զամզամ» ջուրը:

«Խմեք սա, ազատվեք ձեր մեղքերից, ապա ապրեք ձեր կյանքը»,- ասում է նրանցից մեկը: Դրանից հետո նա ցուցադրում է իրենից քիչ հեռու կանգնած իսլամական հագուստներով իր ընկերոջը, ով ալկոհոլ է խմում ու խոզի միս ուտում, ինչն անթույլատրելի է շարիաթի կանոններով:

Ձերբակալված աշխատակիցների նկատմամբ հետաքննություն է սկսվել «ժողովրդի մեջ ատելության կամ թշնամանք հրահրելու կամ ժողովրդին նվաստացնելու» մեղադրանքով: Վերջինները ցուցմունք տալուց հետո ազատ են արձակվել:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը