Լրահոս

18.02.2011 10:51


Մալայզիայում 700 հազ. պահպանակ գողացողներին ձերբակալել են

Մալայզիայում 700 հազ. պահպանակ գողացողներին ձերբակալել են

Մալայզիայի ոստիկանությունը 3 անձի է ձերբակալել, ովքեր կասկածվում են 726 հազ. պահպանակ գողանալու մեջ։ Այդ պահպանակները նախատեսված են եղել Ճապոնիա արտահանելու համար։ «Ֆրանս–պրեսս» գործակալության փոխանցմամբ՝ բոլոր 3 ձերբակալվածները պահպանակներ արտադրող գործարանի աշխատակիցներ են։ Նրանց հարցաքննելուց հետո մալայզիացի ոստիկանները հանգել են այն եզրակացության, որ պահպանակների գողության հետևում միջազգային խոշոր հանցավոր խումբ է կանգնած։

Պահպանակների մասին հայտնի է դարձել փետրվարի 3–ին։ Մալայզիայում դրանք տեղադրվել են բեռնարկղերի մեջ, սակայն վերջինները Տոկիո դատարկ են հասել։ Կորած պահպանակների մանրածախ գինն արտադրողները գնահատել են 1,5 մլն դոլար։ «Sagami Rubber Industries» ընկերության ներկայացուցիչները պնդում են, թե խոսքը բարձրակարգ պահպանակների մասին է, որոնք սովորականների համեմատ 14%–ով ավելի բարակ են։

Այս խորագրի վերջին նյութերը