Լրահոս

21.11.2019 14:45

Գեղարքունիքի մարզում վրաերթի ենթարկվածներից 66-ամյա կինը տեղում մահացել է. նրա եղբոր տղան տեղափոխվել է հիվանդանոց, վարորդը դիմել է փախուստի

Գեղարքունիքի մարզում վրաերթի ենթարկվածներից 66-ամյա կինը տեղում մահացել է. նրա եղբոր տղան տեղափոխվել է հիվանդանոց, վարորդը դիմել է փախուստի

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից տարեց կինը տեղում մահացել է, իսկ 8-9 տարեկան երեխան տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Լիճք գյուղի բնակիչ՝ 66-ամյա Սոնիկ Սայադյանն էր, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նրա եղբոր տղան է։

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի, վիրավորի և վրաերթը կատարած ու փախուստի դիմած վարորդի ամբողջական տվյալները պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթը կատարվել է կանաչ գույնի Volkswagen մակնիշի ավտոմեքենայով։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։