Լրահոս

18.02.2011 10:41


Վթարվել է Վանաձորը սնուցող ջրատար խողովակը

Փետրվարի 17-ին ժամը ժամը 20.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ վթարվել է Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 14-րդ կմ-ին հարակից  «Նովոսելցովո» ջրատար խողովակը:    Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վթարվել է 1000 մմ տրամաչափի «Նովոսելցովո» ջրատարը, որը սնուցում է Վանաձոր քաղաքի 60%-ը և հարակից 13 գյուղերը: Վթարի հետևանքով ավտոճանապարհը լցվել է խճաքարերով և  դարձել  դժվարանցանելի:

«Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ աշխատակիցների կողմից դադարեցվել է ջրամատակարարումը և մինչ ժամը 22.30-ը կատարվել են վթարա-վերականգնողական և ճանապարհի մաքրման աշխատանքներ:      Աշխատանքները կվերսկսվեն փետրվարի 18-ի առավոտյան:

Այս խորագրի վերջին նյութերը