Լրահոս

21.11.2019 14:05


Եղանակը էապես չի փոխվի

Եղանակը էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.50C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -7.90C (2006 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.40C

Այս խորագրի վերջին նյութերը