Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, ամեն տարի Վրաստանում 300 երեխա է մահանում սննդի անբավարարությունից կամ այնպիսի պատճառներից, ինչպիսիք են` հղիության ընթացքում սակավարյունությունը, նորածնի քաշի պակասը, ֆոլաթթվի անբավարարության հետ կապված բնածին անոմալիաները, կրծքով անբավարար կերակրումը և այլն: Գրում է commersant.ge-ն:
Մոտ 77,000 երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, և կա վտանգ, որ նրանք էլ Գոգիտա Աբաշիձեի ճակատագիրը կունենան:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքում նման տվյալներ հայտնվել են դեռևս 2012 թվականի հուլիսին: Սակայն, հասարակությունը սրան ուշադրություն դարձրեց միայն Գոգիտայի մահից հետո: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիներին Վրաստանում մահացել է 4 300 նորածին:
Հիշեցնենք՝ 2013 թվականի մարտին Բաթումիի մանկական կլինիկաներից մեկում սննդի անբավարարության հետևանքով առաջացած խնդիրներից մահացավ մեկ տարեկան Գոգիտա Աբաշիձեն: Երեխայի ընտանիքը սոցիալական ծանր վիճակում էր ապրում, սակայն պետությունից որևէ աջակցություն չէին ստանում։
Վրաստանում տարեկան 300 երեխա է մահանում

Աղբյուրը՝ aliq.ge