Վրաստանում ընդդիմությունը կողպեք է դրել կառավարության ցանկապատերի վրա (տեսանյութ)
Վրաստանի կառավարության շենքի հարակից տարածքում 11:00 մեկնարկել է խաղաղ բողոքի ցույց: Ցույցի մասնակիցներն այս անգամ կողպեք են դնում կառավարության շենքի դարպասներին:
Նշենք, որ բողոքի ցույցի մասնակիցները «Կողպեքների պատերազմ» են սկսել. առաջին կողպեքը դրել էին խորհրդարանի շենքի մուտքի դարպասին: Սրանից հետո, երեկ ընդդիմության կողմնակիցներն ու բողոքի ցույցի կազմակերպիչները կողպեք դրեցին ՊԱԾ-ի գլխավոր գրասենյակի մուտքի վրա:
Ավելի վաղ Թբիլիսիում մեկնարկած ցույցի կազմակերպիչները կողպեք էին դրել դատախազության գլխավոր մուտքի դարպասին:
«Լեյբորիստական կուսակցության» անդամ Լաշա Չխարտիշվիլին կառավարության շենքի ցանկապատերի վրա կողպեք է դրել: Մինչ այդ, ոստիկանությունը ընդդիմադիրներին դրա հնարավորությունը չէր տալիս:
Քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմության ներկայացուցիչների ու ոստիկանների միջև մոտ 30 րոպե բախում է եղել:

Աղբյուրը՝ aliq.ge