2020 թ. հունվարի 1-ի թանկացումներին կարող է հաջորդել գնաճի 2-րդ ալիքը, այն արդեն կապված է գազի գնի բարձրացման հետ, որն էլ շղթայաբար կազդի մյուս ապրանքների վրա. «Փաստ»
«Հասարակության համար տնտեսական հեղափոխության արդյունքներն այդպես էլ տեսանելի չեն դառնում, բայց դրա հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական հեղափոխությունը շարունակվում է, և հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրելու, քան այս տարի։
Հատկանշական է, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել՝ 4,9 տոկոսի չափով, որն էլ պատճառ դարձավ, որ որոշ պատգամավորներ և փորձագետներ այն որակեն ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական և իներցիոն բյուջե։
Բայց այս հանգամանքը չի խանգարում վարչապետին հայտարարելու, թե այդպիսի ցուցանիշի արձանագրումը դեռևս չի նշանակում, որ դրանից բարձր աճ չեն ապահովելու։
Չնայած կառավարության հավաստիացումներին, թե տնտեսության զարգացման դինամիկան պահպանվելու է նաև 2020 թվականին, իրականում բոլորիս համար էլ պարզ է, որ տնտեսության համար հաջորդ տարին ռիսկային է լինելու։
Նախ՝ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։
Եվ 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում այդ ապրանքների գներն աճելու են։
Չնայած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացնում է, թե Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0,5 տոկոսը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ հաճախ նման կանխատեսումները չեն իրականանում, և գնաճը ավելի բարձր աստիճանի է հասնում։
Դրույքաչափերի բարձրացման արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է նաև երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, որն այս տարի մեծ գումարների մուտքեր ապահովեց պետական բյուջե։
Սակայն գնաճի սպասումները սրանով չեն ավարտվում, քանի որ ըստ կանխատեսումների՝ կարող է տեղի ունենալ թանկացումների և գնաճի երկրորդ ալիքը, որն արդեն կապված է այլ կարևորագույն խնդրի՝ գազի գնի թանկացման հետ։
Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա գարնանից գազը սպառողների համար թանկանալու է։
Գազի թանկացումը շղթայական ձևով իր հետ բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե գազը թանկանա նաև գազալցակայաններում, և քանի որ Հայաստանում գործող փոխադրամիջոցների մեծ մասն աշխատում է գազով, ապա սա բերելու է նաև փոխադրման ծախսերի ավելացման։
Իսկ այս ամենը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ տնտեսության մեջ, էլ չասենք, որ կարող է հիմքեր ստեղծել սոցիալական ընդվզումների համար։
Հաջորդ տարվա համար գազի և ապրանքների թանկացման խնդրին գումարվում է նաև մեկ այլ պրոբլեմ, որը կապված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։
Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա այն իր բացասական հետևանքները կունենա մեր տնտեսության և ներդրումային միջավայրի վրա, սակայն այն ակտիվիստները, որոնք փակել են դեպի հանք տանող ճանապարհը, մնում են անդրդվելի և հրաժարվում են բացել ճանապարհը և թույլ տալ, որ դրանով տեխնիկա անցնի, և իշխանության համար գրեթե հույսեր էլ չկան, թե նրանք հաջորդ տարի կարող է զիջեն իրենց դիրքերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: