Քաղաքական

21.11.2019 09:49


Ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը խաբելով մարդկանց գումար աշխատեց Silk Note փառատոնի ժամանակ (լուսանկարներ)

Ինչպես «Իմ քայլը» հիմնադրամը խաբելով մարդկանց գումար աշխատեց Silk Note փառատոնի ժամանակ (լուսանկարներ)

Նոյեմբերի 6-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց Silk Note երաժշտական փառատոնը։

Այս տոնը հայաստանցիների համար կազմակերպել էին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը և Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիան։

Երաժշտական փառատոնին մասնակցում էին համաշխարհային աստղեր՝ Jamiroquai, Parov Stelar ու Ալ Դի Մեոլան: Փառատոնի համերգին մասնակցել է ՀՀ վարչապետը իր ընտիքի անդամների հետ: Ինչպես հիշում եք՝ համերգից հետո հիթ էր դարել վարչապետի տիկնոջ անմոռաց պարը, սակայն պարզվում է, որ համերգի ժամանակ եղել են այլ հետաքրքիր դրվագներ:

Zham.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որը կազմակերպում էր այս միջոցառումը, տոմսերը վաճառում էին 10-20 հազար դրոմով: Տոմսերը վաճառվում էին նաև օնլայն, մասնավորապես ՝ Parov Stelar-ին Stelar zone-ում լսելու համար տոմսի արժեքը կազմում էր 20 հազար դրամ՝ մեկ անձի համար:

74267228_147988903223032_7743181656449613824_o

Հետաքրքիրն այն էր, որ տոմսերի վաճառքը չի դադարել մինչև համերգի նախորդ օրը, նույնիսկ համերգի օրը, և անգամ համերգի պահինև, և գնալով տոմսերի արժեքը նվազել էր: Արդյունքում պարզվեց, որ անձիք, ովքեր տոմսերը Stelar zone-ի համար ձեռք էին բերել 20 հազար դրամով կարող էին մասնակցել համերգին ՝ վճարելով ընդամենը 4000 դրամ մեկ տոմսի համար: Երբ որ տեղում մարդիկ փորձեցին ասկանալ, թե ինչպես է եղել, որ իրենք տոմսերի համար վճարել են 20 հազար դրամ, բայց կարող էին վճարել 4 հազար իրենց առաջարկում էին տեղափոխվել Vip zone, ավելին՝ առաջարկում էին մարդկանց որպես փոխհատուցում հենց կոնկրետ պահին զանգահարել և համերգին զանգահարել իրենց ծանոթներին և մուտքը շատերի համար կլինի ազատ:

73082555_149482039740385_6089331411666337792_o

Արդեն տեղում հարց ու փորձ անելով մարդիկ պարզում էին, որ շատերին տոմսերը տրվել էին անվճար հատկապես ԲՈՒՀ-երի ուսանողներին: Հավանաբար այն բանի համար, որ ապահովեն համերգին մարդաշատությունը:

Հարց է առաջանում. եթե կազմակերպիչները ի սկզբանե պատրաստ էին տոմսերը անվճար բաժանել մարդկան, ապա ինչու էր անհրաժեշտ փառատոնի սկզբնական շրջանում բավականին թանկ գներով վաճառել տոմսերը:

Համարգի մասնակիցներից մեկը նաև պատմեց Zham.am-ին, որ կազմակերպիչներից մեկը իրենց ասում էր, որ տոմսերը գնելով մասնակիցները ամեն դեպքում նպաստում են երկրում տուրիզմի զարգացմանը:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը