Աշխարհ

20.11.2019 20:01


Թուրքիայում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ

Թուրքիայում հայտնաբերվել են բնական գազի պաշարներ

Թուրքիայի Թեքիդաղ նահագի Մուրաթլը շրջանում կատարվող որոնողահետախուզական աշխատանքների շրջանակներում 286 մլրդ խմ ծավալով բնական գազի պաշար է հայտնաբերվել: Դրանք հայտնաբերվել են Յուքարըսըրթ գյուղի դաշտերում նորվեգական «Equinor» ու կանադական «Valeura» ընկերությունների կատարած աշխատանքների ժամանակ: Նույն այդ աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև հիդրոկարբոնի զգալի պաշարներ:

Աղբյուրի համաձայն՝ Յուքարըսըրթի գյուղապետը հայտնել է, որ շրջանի այլ հատվածներում ևս հայտնաբերվել են գազի պաշարներ, սակայն դրանց ծավալների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հրապարակվում:

Հայտնաբերված գազի պաշարները հավասար են Թուրքիայում 5 տարում սպառվող բնական գազի ծավալին: Ըստ պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում տարեկան սպառվում է մոտ 50 մլրդ խմ գազ:

Նշվում է, որ որոնողական աշխատանքները շրջանի գյուղերում շարունակվում են: Գազի պաշարների հայտնաբերումից հետո գյուղի հանդամասերի գներն աճել են ավելի քան 5 անգամ, իսկ հարակից գյուղերինը՝ 40 տոկոսով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը