Լրահոս

18.02.2011 00:17


Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 17-ին արտգործնախարարությունում տեղի ունեցան Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ քաղաքական հերթական խորհրդակցությունները:

Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Երեւանում գտնվող ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին:

Բանակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկու երկրների հարաբերությունների ձեւավորված օրակարգային մի շարք խնդիրների շուրջ:

Հայ-իրանական բազմաբովանդակ փոխգործակցության շրջանակներում քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական բնագավառի հարցերն ու մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառների ծրագրերի իրականացման ընթացքը:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային նշանակություն ունեցող  խնդիրներին:

Այս խորագրի վերջին նյութերը