Աշխարհ

20.11.2019 21:05


Թուրք երիտասարդը 6 տարի շարունակ ապրել է քթի մեջ ատամով (լուսանկար)

Թուրք երիտասարդը 6 տարի շարունակ ապրել է քթի մեջ ատամով (լուսանկար)

Թուրքիայում ուշագրավ դեպք է պատահել։ Թուրք ուսանող Ույքու Այգունի քթում բժիշկները ատամ են հայտնաբերել։ Ուսանողը այցելել է հիվանդանոց՝ շնչառության հետ կապված գանգատներով։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ատամը քթի մեջ է մնացել 6 տարի։ Հետագայում ուսանողը պատմել է, որ 6 տարի առաջ ավտովթարի է ենթարկվել։ Բժիշկները եկել են այն եզրակացության, որ ավտովթարի ընթացքում ստացած ուժեղ հարվածի հետևանքով հիվանդի ատամը մտել է հյուսվածքների մեջ, իսկ այնտեղից դեպի քիթ։

«Մենք հեռացրեցինք, ատամը և հիվանդի վիճակը լավ է։ Ես իմ պրակտիկայում առաջին անգամ եմ հանդիպում նման դեպքի։ Լավ է, որ հիվանդը դիմել է մեզ, հակառակ պարագայում անդառնալի հետևանքներ կլինեին»,-ասել է բժիշկը։

Աղբյուրը` Ermenihaber

Այս խորագրի վերջին նյութերը