Աշխարհ

20.11.2019 18:19


Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Թուրքիան «աշխարհի ռեկորդ է սահմանել» կալանավորված լրագրողների թվով

Մամուլի միջազգային ինստիտուտի կողմից ներկայացված վերջին զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կալանավորված է ավելի քան 120 լրագրող, ինչը վատագույնի ռեկորդային ցուցանիշ է: Երկրում արտակարգ դրության ավարտից հետո էլ վիճակը չի բարելավվել։

Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո հայտարարված արտակարգ դրության ընթացքում մոտ 150.000 դատավոր, գիտնական, պետծառայող հեղաշրջման փորձի ետևում կանգնած լինելու կասկածանքով հեռացվել է աշխատանքից:

Աշխարհում լրատվամիջոցների դրությունն ուսումնասիրող Մամուլի միջազգային ինստիտուտն իր զեկույցում նշում է նաև, որ Թուրքիայում բազմաթիվ լրագրողների դեմ քրեական գործեր են հարուցված շատ ծանր մեղադրանքներով, ինչպես օրինակ՝ ահաբեկչական խմբավորումներին անդամակցելու մեղադրանքը։

Ներկայումս բանտերում գտնվող լրագրողների թիվը արտակարգ դրության ժամանակաշրջանի համեմատ 160-ից նվազել է 120-ի, բայց նույնիսկ այդ նվազումից հետո Թուրքիան իր այդ ցուցանիշով շարունակում է «առաջատար» մնալ ողջ աշխարհում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը