Լրահոս

20.11.2019 14:51

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած 21-ամյա ոչ սթափ վիճակում վարորդի վթարից. պարզվել է՝ կան վիրավորներ

Նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած 21-ամյա ոչ սթափ վիճակում վարորդի վթարից. պարզվել է՝ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ պարզվել է նոյեմբերի 17-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան վիրավորներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարից որոշ ժամանակ անց թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի վարորդ, Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը և նրա համաքաղաքացի, 22-ամյա Հովհաննես Ավագյանը:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 17-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչ, 21-ամյա Գևորգ Մանուչարյանը, Մյասնիկյան պողոտայում իր վարած Mercedes E-320 մակնիշի 35 QM 589 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր բաժանարար բետոնե հատվածին և առաջ ընթանալով, գլխիվայր շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վարորդին առաջինը օգնության էին հասել վթարի հարևանությամբ ապրող բնակիչները:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։