Սոբչակը գլխավորել Է Forbes-ի վարկածով Instagram-ում ռուսաստանցի ամենահարուստ բլոգերների վարկանիշը
Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն Instagram-ում ամենից շատ Է վաստակում գովազդից: Դա, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, հետեւում Է այն վարկանիշից, որը նոյեմբերի 20-ին հրապարակվել Է Forbes հանդեսի ռուսական տարբերակի կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հրատարակության վարկածով՝ հեռուստահաղորդավարուհին եւ «Սուպեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը մեկ տարում գովազդներից վաստակել Է 1,6 միլիոն դոլար:
Երկրորդ տեղում Է հեռուստահաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն, որը հանդիսականներին հայտնի Է «Արծիվ, թե գիր» հեռուստահաղորդումից, նրա տարեկան եկամուտը հավասար Է 0,86 միլիոն դոլարի:
Առաջատարների եռյակը եզրափակում Է հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան՝ տարեկան 0,86 միլիոն դոլար եկամտով:
Instagram-ում մյուսներից ավելի շատ վաստակող բլոգերների հնգյակ են մտել ավտոբլոգեր եւ NeedFor Speed խաղի աշխարհի չեմպիոն Ալան Ենիլեեւը (0,85 միլիոն դոլար) եւ երգչուհի Պոլինա Գագարինան (0,77 միլիտոն դոլար):