Քաղաքական

20.11.2019 11:30


Երբվանի՞ց և որտեղի՞ց է սկիզբ առնում հայագիտության դեմ արշավը․ «Փաստ»

Երբվանի՞ց և որտեղի՞ց է սկիզբ առնում հայագիտության դեմ արշավը․ «Փաստ»

«Փաստ»-ը գրում է․ «ՀՀ ԿԳ նախկին փոխնախարար, ներկայումս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, որը ժամանակին լուրջ գործունեություն է ծավալել Սորոսի հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերով, ներկայումս բավականին ոգևորված ներգրավված է հայագիտական առարկաների դասավանդման դեմ ընթացող գործընթացներում։

«Փաստ» թերթի ձեռքի տակ է հայտնվել Հովհաննիսյանի՝ Սորոսի հիմնադրամի հայաստանյան կառույցի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածներից մեկը, որտեղ նա բացահայտ քննադատում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման փաստը։

Ներկայացնենք մի հատված այդ հոդվածից. «Հաշվի առնելով ուսումնասիրությունը՝ պարզվում է, որ կրոնի ուսուցման մեթոդները նպատակաուղղված են Առաքելական եկեղեցու կողմից հայոց հավատքի համակարգը ներթափանցելուն, ինչն արգելված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 2-րդ հոդվածով։

Հայ Առաքելական եկեղեցին շատ ակտիվ ուսուցանվում է դպրոցներում, ինչը իշխանությունների կողմից սատարված տարածված երևույթ է»:

Սա ինքնին բավական խոսուն է և ցույց է տալիս, թե ոչ միայն այս առարկայի, այլև ընդհանրապես հայագիտական ուղղության առարկաների դեմ արշավը երբվանից է սկիզբ առնում ու որտեղից»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը