Քաղաքական

20.11.2019 11:09

ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. վերջինս մեկնել է ՀՀ-ից․ «Հրապարակ»

ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. վերջինս մեկնել է ՀՀ-ից․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուրբաթ օրը ՊԵԿ՝ հարցաքննության է հրավիրվել իտալացի գործարար, Գագիկ Ծառուկյանի բիզնես գործընկեր Ֆեդերիկո Պոլիդորին, ով «Ceramisia» հայտնի բրենդը ներկայացնող իտալական «Իթելիան սթոունվեյր հոլդինգի» փոխնախագահն է:

Ընդամենը մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանում բացվեց այս ընկերության եւ Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպի» համատեղ բիզնես-պրոյեկտը՝ կերամիկայի գործարանը, որին մասնակցում էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ծառուկյանի իտալացի գործընկերը հարցաքննվել է վկայի կարգավիճակով, շեշտեցին՝ հարցաքննությունը չի վերաբերել կերամիկայի գործարանին: Նույնը կրկնեց Պոլիդորիի փաստաբան Էմին Խաչատրյանը՝ հրաժարվելով մանրամասներ հայտնել, թե որ գործով է իր վստահորդը հարցաքննվել: Ասաց, որ համաձայնություն չունի նրանից մանրամասներ հայտնելու, իսկ Պոլիդորին հարցաքննությունից հետո մեկնել է Հայաստանից:

Հիշեցնենք, որ դեռեւս 2014-ին իտալացի այս գործարարին ընդունել էր նաեւ այն ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, քննարկվում էր Հայաստանում հախճապակու արտադրությամբ զբաղվող գործարան կառուցելու նախագիծը։ Հիշեցնենք նաեւ, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է գործարանի բացման, ապա տանտիրոջ հանդեպ քրեական գործ է հարուցվում։ Այդպես եղավ նաեւ «Սպայկայի» դեպքում՝ պանրի գործարանի բացումից օրեր անց տնօրենը կալանավորվեց, ապա մեծ գումար վճարելով՝ ազատ արձակվեց, եւ սկսվեց «Սպայկայի» սնանկացումը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։