Քաղաքական

20.11.2019 10:45


Պատգամավորների մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում. «Ժողովուրդ»

Պատգամավորների մասսայական գործուղումների պատճառով օրինագծերի քվեարկություններ են տապալվում. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատգամավորական մասսայական գործուղումների պատճառով նույնիսկ օրինագծերի քվեարկություններ են տապալվում: Օրերս պատգամավորների բացակայության պատճառով չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը, որով ԱԺ նախագահին հնարավորություն կտրվեր մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին: Գործուղված պատգամավորները նույնիսկ իրենց քվեարկության մասին գրավոր տեղեկություն չէին թողել: Նոյեմբերի 12-ից մեկնարկած նստաշրջանն անցնում է գրեթե դատարկ դահլիճում:

Նոյեմբերի 11-16-ը Վաշինգթոն են գնացել Լիլիթ Մակունցը, Վահե Էնֆիաջյանը, Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Հայրապետյանը: Գրեթե նույն օրերին` նոյեմբերի 11-15-ը, Նայրոբի են գործուղվել Նարեկ Զեյնալյանն ու Լուսինե Բադալյանը: Այս օրերին ԱՄՆ-ում են նաև Անի Սամսոնյանը, Շաքե Իսայանը, Նորա Առուստամյանն ու Լիլիթ Ստեփանյանը:

Տարեվերջյան «ռելաքս» կվայելեն նաև կաբինետում: Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 9-ը արձակուրդում կլինի ՊՆ Դավիթ Տոնոյանը, դեկտեմբերի 2-4-ը` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, իսկ նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 6-ն էլ` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը