Լրահոս

20.11.2019 10:30


Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա հրապարակած տեսանյութը

Երևանում փորձել են կտրել դերասան Արտյոմ Կարապետյանի պարանոցը. Ոստիկանությունն ուսումնասիրում է նրա հրապարակած տեսանյութը

Ոստիկանությունն ուսումնասիրում է դերասան Արտյոմ Կարապետյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութը: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Արտյոմ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:

«Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ Հայաստանում շատ վտանգավոր է ապրելը, որովհետև օրը ցերեկով մայրաքաղաքի մեջ կարող է մի հատ խլնքոտ, թարախակալած գազելի «շոֆեռ» սալոնից դանակ, խանչալ ու էդպիսի մի հատ զենք հանի ու ուզենա իմ վիզը կտրի, ոչ ավել, ոչ պակաս, կնոջս աչքի առաջ»,-տեսանյութում ասել է Արտյոմ Կարապետյանը:

Նա Ոստիկանությանը կոչ է արել հետևողական լինել: Դերասանը նաև հայտարարել է, որ իր հայտարարությունը քաղաքական ենթատեքստ չունի:

Այս խորագրի վերջին նյութերը