2011 թ. փետրվարի 18-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում /թիվ 2 նիստերի դահլիճ/ տեղի կունենա դատական նիստ` Լեռնապատ համայնքի գյուղապետ Վանո Եղիազարյանն ընդդեմ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի:
Վանո Եղիազարյանն իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի համար հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Վանո Եղիազարյանի կողմից ներկայացված հայցադիմումի մեջ նշվում է, որ 2010 թ. դեկտեմբերի 8-ին «Վանաձորյան խճանկար» թերթում տպագրված հարցազրույցում զետեղվել է Արթուր Սաքունցի կողմից իր հասցեին արված հայտարարություն, որն ըստ գյուղապետի իրենից ներկայացնում է զրպարտություն:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանողին նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաև փոխհատուցել դատական ծախսերը:
Լեռնապատ համայնքի գյուղապետն ընդդեմ իրավապաշտպանի