Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը և Վաչագան Ներսեսյանը նշանակվեցին պաշտոնների
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»։
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Մովսես Հակոբյանին գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից ազատելու մասին։ Փաշինյանի որոշմամբ՝ աշխատանքից ազատվել էր նաև գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Վաչագան Ներսիսյանը։