Լրահոս

17.02.2011 17:35


ԵՄ և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների գագաթնաժողովը տեղի կունենա աշնանը

Ինչպես փոխանցում է «ИТАР-ТАСС» գործակալությունը՝ Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Եվրոպական Միության և «Արևելյան գործընկերության» մասնակից երկրների գագաթնաժողովը տեղի կունենա այս տարվա աշնանը Լեհաստանում։

Մինչ այդ նախատեսվում էր, որ հանդիպումը ըեղի կունենա  մայիսին Հունգարիայում։

Սիկորսկիի խոսքերով՝ Վարշավայի և Բուդապեշտի միջև այսպիսի համաձայնություն է ձեռք բերվել։

–Այն կլինի ԵՄ–ում Լեհաստանի նախագահության գլխավոր իրադարձությունը, – ընդգծել է նախարարը։

Առայժմ պարզ չէ, թե ինչ մակարդակով են գագաթնաժողովին ներկայանալոււ Եվրամիության 27 անդամ–երկրները և «Արևելյան գործընկերության» 5 մասնակից–պետությունները՝ Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Ադրբեջանը։

Այս խորագրի վերջին նյութերը