Լրահոս

19.11.2019 13:48

Երևանում բախվել են Mercedes-ը, Hyundai-ը և 2 Opel-ները

Երևանում բախվել են Mercedes-ը, Hyundai-ը և 2 Opel-ները

Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Ազատության պողոտայի թիվ 12/1 շենքի մոտ բախվել են 52-ամյա Լևոն Տոնիկյանի վարած Opel Astra մակնիշի 34 QՏ 508 համարանիշի, 25-ամյա Մարատ Ալեքսանյանի վարած Opel Omega մակնիշի 01 DQ 110 համարանիշի և 24-ամյա Կարեն Աղեկյանի վարած Hyundai Elantra մակնիշի 01 DQ 110 համարանիշի և 24-ամյա Պողոս Աբաջյանի վարած Mercedes մակնիշի 33 ՏV 138 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների մասին ստացված տեղեկությունը։

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։