Քաղաքական

19.11.2019 12:26

«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը

«Սուտ է». ծեծի ենթարկված փոխգնդապետի եղբայրն արձագանքում է ՔԿ-ի հաղորդագրությանը

Սուտ է: Այսպես արձագանքեց 2 ամիս առաջ Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը, արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում չգտնվելու մասին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը:

«Եթե 4 սպաների խոսքը օրենքով չի անցնի, ուրեմն հալալ լինի էդ քննչական կոմիտեին էլ, էս հայկական օրենքին էլ: Թող իրենք իրենց օրենքով շարժվեն, մենք՝ մեր օրենքով: Սպաները մարզպետի հետ կանգնած զրուցել են նույնիսկ, նա ներկա է եղել ու չի կանխել ծեծկռտուքը»,-ասաց փոխգնդապետի եղբայրը` շեշտելով, որ դեպքին ականատես 4 սպաներն էլ ցուցմունք են տվել, որ մարզպետը դեպքի վայրում է եղել:

Արդեն 2 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայրն ասաց, որ նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը ոչ մի անգամ չի հետաքրքրվել իր եղբոր առողջական վիճակով:

Կարեն Մխիթարյանն ասաց, որ դեպքից ուղիղ 2 ամիս անց եղբոր վիճակում փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ն հայտարարել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Հիշեցնենք, որ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը դաժան ծեծի է ենթարկվել սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը։ Ավելի ուշ, որպես մեղադրյալ ներգրավվեց նաեւ Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Երկուսն էլ կալանքի տակ են։ Քննչական կոմիտեն առգրավվել է նաեւ դեպքի վայրի տեսախցիկները՝ մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար:

Միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։