Լրահոս

17.02.2011 17:17


Իրանի ադրբեջանցիները Թավրիզում ծափողջույներով են դիմավորել Գյուլին

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի բանագնաց, արտգործնախարարի տեղակալ Մոհամադրեզ Ռաուֆ Շեյբանիին։

Նշենք, որ այս օրերին Իրանում է գտնվում Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ ԻԻՀ ղեկավարության հետ բարեկամական բանակցություններից հետո Գյուլն ուղևորվել է Թավրիզ, որը մեծամասնությամբ բնակեցված է ադրբեջանցիներով։ Ինչպես փոխանցում են թուրքական լրատվամիջոցները՝ Աբդուլահ Գյուլին հազարավոր թավրիզցիներ ծափողջույներով են դիմավորել։ Թուրքիայի նախագահի շքախմբի անցնելու ամբողջ ընթացքում Թավրիզի բնակիչները հետևյալ կարգախոսներով էին հանդես գալիս՝ «Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը անսասան է», «Կեցցե՛, թուրքիան ու Ադրբեջանը» և այլն։

–Իրանի իշխանությունները, Թուրքիայի նախագահի այցի կապակցությամբ Թավրիզի բնակիչների նման պահվածքի պատճառով, փոփոխությունների են ենթարկել Գյուլի այցի ծրագիրը՝ չեղյալ հայտարարելով նրա սպասվելիք այցը թավրիզյան շուկա՝ անվտանգության նկատառումներից ելնելով, – գրում են թուրքական ԶԼՄ–ները։

Այս խորագրի վերջին նյութերը