Լրահոս

19.11.2019 12:05

Մտել են մանկատուն և երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից. «Հրապարակ»

Մտել են մանկատուն և երեխաներին ջոկել. Մանրամասներ ԱԱԾ-ի հայտարարած սկանդալային դեպքից.  «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխայի․ Ազգային անվտանգության տարածած այս հաղորդագրությունը կայծակնային արագությամբ տարածվեց եւ բուռն քննարկման առիթ դարձավ։ ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ նշել էր, որ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Մամուլում ավելի ուշ գրվեց՝ այդ պրոցեսին մասնակցել են «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները եւ Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտը («Հանրապետական ծննդատուն»)։

Մենք կապ հաստատեցինք մանկատների տնօրենների հետ՝ լսելու նրանց տեսակետն այս գործի վերաբերյալ։

«Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Պայքար Վալեսյանը լսելով հարցն՝ ասաց, թե ընդհանրապես տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը, ապա ավելացրեց՝ մանկատները չեն մասնակցում որդեգրման պորցեսին․ «Որդեգրման պրոցեսին ՊՈԱԿ-ը մասնակցություն չի ունենում։ Ես տեղյակ չեմ, ՊՈԱԿ-ները զբաղվում են միայն երեխաների խնամքով։ Մենք տեղյակ չենք էդ քրեական գործից»։

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանն էլ ասաց․ «Մանկատները ընդհանրապես որդեգրման պրոցեսի մեջ ներգրկված չեն։ Ես չգիտեմ էլ՝ ԱԱԾ-ն ում է նկատի ունեցել»։

Ինչ վերաբերում է թարգմանիչների մուտք գործելուն՝ Լիանա Կարապետյանն ասաց․ «Եթե իրենք լիազորված են որդեգրող անձի կողմից, իրենք իրավունք ունեն, չեն համարվում երրորդ անձ։ Օտարերկրացին առանց թարգմանչի ո՞նց է մտնելու»։

Հարցին՝ դեպքե՞ր եղել են, որ եկել են եւ երեխաներից փորձել են ընտրություն կատարել, մանկատան տնօրենը տվեց բացասական պատասխան։

Այլ հարցերի տիկինը չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե նախարարությունից իրենց հրահանգել են հարցազրույցներ չտալ՝ առանց իրենց տեղյակ պահելու։

Փորձեցինք կապ հաստատել նաեւ «Հանրապետական ծննդատան» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անջատված էր։ Նշենք, որ ավելի վաղ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրականությանը չեն համապատասխանում տեղեկությունները, թե իրենց ծննդատունը մասնակից է եղել ապօրինի որդեգրումներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։