Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ քաղաքից 169 կիլոմետր դեպի արևմուտք ու Վան քաղաքից 100 կիլոմետր դեպի արևելք։
Այս գիշեր Իրանի ու Թուրքիայի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։
Նշվում է, որ սահմանի մոտակայքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8։
Ցնցումները գրանցվել են UTC ժամանակով 00.14–ին (Երևանի ժամանակով 04:14)։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թավրիզ (Իրան) քաղաքից 169 կիլոմետր դեպի արևմուտք ու Վան (ներկայումս` Թուրքիա) քաղաքից 100 կիլոմետր դեպի արևելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկա։
Նշենք` նոյեմբերի 13-ին, տեղական ժամանակով ժամը 19:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 15:35-ին), Հայաստանում գրանցվել էր հյուսիսային լայնության 40.990 և արևելյան երկայնության 43.900 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 6 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 2-3 բալ:
Իրանի ու Թուրքիայի սահմանին երկրաշարժ է եղել

Աղբյուրը՝ armeniasputnik.am