Լրահոս

17.02.2011 17:15


Հայաստանը Ռուսաստանից ցորեն կներկրի

Հայաստանը Ռուսաստանից ցորեն կներկրի

Եվրասիական զարգացման բանկը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ Հայաստան 25 հազ. տոննա ցորեն ներկրելու համար հայկական «Էկո-Փուռ» ընկերությանը մինչև $30 մլն վարկային գծի շրջանակում փոխանցել է առաջին տրանշը։ Ցորենի գնմանը վերաբերող պայմանագիրը ստորագրվել է 2010թ. դեկտեմբերին։ Ցորենի ներկրումը պետք է կատարի ռուսական «Միացյալ հացահատիկային ընկերությունից»։

«Այս տարի ԱՊՀ երկրների շուկայում նկատվում է ցորենի ապահովման ոչ դյուրին վիճակ, և այս նախագծի իրականացումը հնարավորություն կտա Հայաստանում հացի և ալյուրի գները պահել ընդունելի մակարդակի վրա»,-ասված է հաղորդագրությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը