Քաղաքական

19.11.2019 10:41


Աշխարհում գործընթացները 3-րդ համաշխարհայինին են մոտենում, իսկ քո երկրի «առաջնորդը» պոլիէթիլենային տոպրակներով ու ԱԱԾ-ի միջոցով սատանա որոնելով է զբաղված․ «Իրատես»

Աշխարհում գործընթացները 3-րդ համաշխարհայինին են մոտենում, իսկ քո երկրի «առաջնորդը» պոլիէթիլենային տոպրակներով ու ԱԱԾ-ի միջոցով սատանա որոնելով է զբաղված․ «Իրատես»

«Օր­վա իշ­խո­ղի հան­գս­տյան օ­րե­րի քրո­նի­կոնն իսկ բա­վա­րար է հաս­կա­նա­լու` «որ­տեղ են ձմե­ռում» փո­ղո­ցից իշ­խա­նու­թյան ե­կած քա­ղա­քա­կան ու­ժի (բարձր է հն­չում) «խեց­գե­տին­նե­րը», չնա­յած ի սկզ­բա­նե էլ պարզ էր։ Սա­կայն, երբ ողջ աշ­խար­հում, ա­ռա­վել ևս` տա­րա­ծաշր­ջա­նում, վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­նե­րի գոր­ծըն­թա­ցը եր­րորդ հա­մաշ­խար­հա­յի­նի մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րի է եր­բեմն-եր­բեմն վե­րած­վում, իսկ քո երկ­րի «ա­ռաջ­նորդն» զբաղ­ված է պո­լիէ­թի­լե­նե տոպ­րակ­նե­րով, ի­րա­կա­նում` «Քար­ֆու­րի» գո­վազ­դով` «շո­րի» տոպ­րա­կը ձեռ­քին, և ի շա­րու­նա­կու­թյուն դրան, ԱԱԾ-ով սա­տա­նա ո­րո­նող իշ­խո­ղը նույն օ­րը Նոր կտա­կա­րա­նից իր սի­րած հատ­վածն է հրա­պա­րա­կայ­նաց­նում, հա­նե­լով այն հատ­վա­ծը, որ «իր քա­ղա­քի ժո­ղո­վուրդն ա­տում է ի­րեն», ինք­նին հաս­կա­նա­լի է դառ­նում` վի­ճա­կը ոչ թե անմ­խի­թա­րա­կան է, այլ իս­կա­պես ան­նա­խա­դեպ:

Ո­րով­հետև հայ հա­սա­րա­կու­թյունն արթ­նա­նում է: Եվ այն հատ­վա­ծը, ո­րի հա­մար Նի­կոլ ա­նու­նը սակ­րալ նշա­նա­կու­թյան էր, սկ­սում է խոր վե­րա­պա­հու­մով մո­տե­նալ թե՛ սե­ռա­փո­խու­թյան նի­կո­լյան թրեն­դին, թե՛ հա­յե­ցիու­թյան «հե­տամ­նաց» ար­ժեք­նե­րի նրա մո­տե­ցում­նե­րին, թե՛ հա­յոց լեզ­վի նկատ­մամբ իր պառ­լա­մեն­տա­կան «սա­գա­յով»` «պառ­կըց­նե­լուն» առ­նչ­վող:

Եվ ու­րեմն, իշ­խո­ղը վերց­րեց ու խմ­բագ­րեց Կտա­կա­րա­նը, որն ա­սում է. «Ի սկզ­բա­նե էր Բա­նը». խոս­քը: Եվ ե­թե լուրջ հո­գեզն­նու­թյան են­թար­կենք սույն պեր­սո­նա­ժի «պառ­կըց­նե­լու» ու Կտա­րա­կան խմ­բագ­րե­լու վար­քա­բա­նու­թյու­նը, ա­պա նրա են­թա­գի­տակ­ցա­կան շեր­տե­րի հա­մար պետք է ար­ձա­նագ­րել` այդ­պես էլ չհաղ­թա­հար­ված էու­թա­բա­նու­թյուն, քայ­քայ­ված եր­կաստ­վա­ծու­թյուն, խոր կախ­վա­ծու­թյուն աստ­րա­լից, ին­չը վտան­գա­վոր է ա­ռա­ջին հեր­թին այն կրող էու­թյան հա­մար:

Ընդ ո­րում, ցայս կա­րե­լի էր կար­ծել, որ սույն պեր­սո­նա­ժի վար­քա­գի­ծը պայ­մա­նա­վոր­ված էր նախ և ա­ռաջ այն պրո­յեկտ­նե­րի կյան­քի կոչ­մամբ, ո­րով նրան «հար­կա­վոր­նե­րը» փո­ղո­ցից բե­րե­ցին իշ­խա­նու­թյան, ա­սել ենք` Ղա­րա­բա­ղի հար­ցի «լու­ծում», Հա­յաս­տա­նի մեն­թալ պլա­նի քայ­քա­յում, Հա­յաս­տա­նը ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան դաշ­տից օ­տա­րում:

Սա­կայն, ել­նե­լով իշ­խո­ղի վար­քագ­ծի վեր­ջին «առ­կայ­ծում­նե­րից», պետք է ար­ձա­նագ­րենք. այլ, շատ ա­վե­լի ան­տե­սա­նե­լի մի ուժ է սկ­սել նրան ղե­կա­վա­րել, ո­րը չի մտ­նում «բաք-օ­ֆիս­նե­րի» նա­խագծ­ման մեջ: Այս­տեղ պաու­զան ձգե­լու ենք. քվան­տի սո­վոր այդ «բաք-օ­ֆիս­նե­րը» ցայս հաս­տա­տա­պես վե­րա­հս­կո­ղու­թյան տակ են պա­հել նրան, նրա, թե­կուզ օ­դիոզ, այ­նու­հան­դերձ, ողջ մեն­թալ պլա­նը, սա­կայն, ա­մե­նայն հա­մոզ­վա­ծու­թյամբ կա­րող ենք պն­դել. պեր­սո­նը դուրս է գա­լիս նաև նրանց վե­րահս­կո­ղու­թյու­նից. ազ­դակ­ներն ար­դեն իսկ ակն­հայտ են...

Բայց ինչ­պես տես­նում եք, Նի­կոլն ակ­հայ­տո­րեն մոտ է տա­պա­լու­մին:
Եվ շատ մեծ հարց է` ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին (մարտ ամ­սին)` աք­լո­րա­կան­չից ե­րեք ան­գամ ա­ռաջ, քա­նի՞ պո­լիէ­թի­լե­նա­յին տոպ­րակ ի վի­ճա­կի կլի­նի առ­նե­լու, մեջ­բե­րում ա­նե­լու Աստ­վա­ծաշն­չից` ռեյ­տին­գի ա­հա­վոր ու խոր ան­կում գրան­ցող պեր­սո­նը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը