Լրահոս

19.11.2019 10:20


Զովունիում գործող փայտի արտադրամասում կրակի դեմ պայքարում է 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան

Զովունիում գործող փայտի արտադրամասում կրակի դեմ պայքարում է 4 մարտական հաշվարկ. հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տԵղի ունԵցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են 4 մարտական հաշվարկ և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան։

Տեղում է նաև Զովունի վարչական շրջանի ղեկավարը։

Փաստի առթիվ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ պարզելու համար հրդեհի պատճառը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարկածներից մեկը անվտանգության կանոնների անտեսումն է եղել, քանի որ հրդեհի վայրում հայտնաբերվել է փայտե վառարան և կա կարծիք, որ հնարավոր է՝ հենց նշված վառարանից է կրակը տարածվել տանիք։

Մանրամասները՝ Shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը