Լրահոս

19.11.2019 09:05


Խաշմանյան․ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես վաղը պատրաստ եմ վերջացնել ամեն ինչ

Խաշմանյան․ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես վաղը պատրաստ եմ վերջացնել ամեն ինչ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ խաղից հետո (1-9) լրագրողների հարցերին չպատասխանեց, սակայն մի քանի մեկնաբանություններ թողեց։

«Այս կատարյալ ֆիասկոն այսօր արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը: Հավաքականի ղեկը ստանձնելիս գիտակցել եմ, որ հնարավոր է նման բան լինի ու, կարելի է ասել, ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը»,-ասել է Խաշմանյանը։

Հիշեցնենք, որ Աբրահամ Խաշմանյանը մոտ երկու շաբաթ առաջ է զբաղեցրել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը