Եմենում տեղի ունեցած բախումների հետևանքով 5 մարդ է վիրավորվել
Եմենի մայրաքաղաք Սանում նոր բախումներ են տեղի ունեցել իշխանությունների կողմնակիցների և հակակառավարական բողոքի գործողությունների մասնակիցների միջև։
Եգիպտոսում և Ալժիրում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ազդեցության տակ Եմենում ցուցարարները ձգտում են հասնել քաղաքացիական իրավունքների և կյանքի պայմանների բարելավման։ Առավել դաժան բախումներ են բռնկվել, երբ ցուցարարները փորձել են մտնել քաղաքի գլխավոր հրապարակ։
Ոստիկանները օդ կրակելով փորձել են ցրել հակամարտող կողմերին։ Անկարգությունների հետևանքով 5 մարդ վիարվորվել է։
Մոտ 100 մարդ հավաքվել է Սանի համալսարանի մոտ, որպեսզի պահանջի նախագահ Ալի Աբդուլա Սալեհի հրաժարականը, ով Եմենը ղեկավարում է արդեն 32 տարի։