Լրահոս

18.11.2019 20:44


Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Տավուշի մարզում ականի պայթյունից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։

«Պայմանագրային զինծառայող Լորիս Չոբանյանը Ներքին Կարմիրաղբյուր գյուղից է՝ 44 տարեկան։ Պայթյունի հետեւանքով՝ ոտքը վնասվել է եւ ծնկից ներքեւ անդամահատվել, անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխվի Երեւան»,–ասաց Մանուչարյանը։

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողն ունի 2 երեխա, որոնք սովորում են երեւանյան բուհերում։

Այս խորագրի վերջին նյութերը