Լրահոս

18.11.2019 17:15


Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Արման Մարգարյանը գտնվում է Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։

«Տեղափոխման հետ կապված հարցերն լուծված են, եւ քաղաքացին արդեն իսկ վաղն առավոտյան կլինի Հայաստանում»,-ասացին ԱԳՆ-ից:

Նոյեմբերի 16-ին Նոր-Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի 2-րդ շենքի 11 բնակարանում հայտնաբերվել է 5 քաղաքացու դի: Մահվան պատճառը եղել է խոհանոցում տեղադրված գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքը:

Մահացածներից մեկը 77 տարեկան էր, 4-ը՝ անչափահաս երեխաներ: Անչափահասների հայրը բնակվում է Ուկրաինայում: Նա, տեղեկանալով ողբերգության մասին, փորձել էր վերադառնալ Հայաստան, սակայն չէր լրացրել միգրացիոն փաստաթուղթը եւ ձերբակալվել էր:

Այս խորագրի վերջին նյութերը