Աշխարհ

18.11.2019 19:00


«Ջոկեր» ֆիլմի օպերատորն ստացել է Լեհաստանի օպերատորական արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը

«Ջոկեր» ֆիլմի օպերատորն ստացել է Լեհաստանի օպերատորական արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը

Օպերատոր Լոուրենս Շերը, որն աշխատել Է Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմի (2019) վրա, ստացել Է EnergaCamerimage կինոօպերատորական արվեստի փառատոնի գլխավոր մրցանակը, որը տեղի Է ունեցել Լեհաստանի Տորուն քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Շերին են հանձնել ոսկե դոդոշի տեսքով արձանիկը: «Ջոկերն» ստացել Է հանդիսականների համակրանքների մրցանակը: Շերի խոսքով՝ այդ կինոնկարի հեղինակները «ցանկացել են ստեղծել ոչ միայն առեւտրային ֆիլմ, այլեւ գործ՝ արվեստի տարրերով»:

«Արծաթե դոդոշը» բաժին Է ընկել ռեժիսոր Ֆեռնանդու Մեյրելիշի «Երկու Պապ» (2019) դրամայի օպերատոր Սեզար Շառլոնիին, իսկ երրորդ տեղը եւ բրոնզե արձանիկը հանձնել են Վլադիմիր Սմուտնիին Վացլավ Մարգոուլի «Գունազարդված թռչունը» (2019) ֆիլմի սեւ-սպիտակ նկարահանման համար: Ընդամենը փառատոնի ընթացքում պարգեւներ են շնորհվել 10 տարբեր կատեգորիաներում: Մեծ իրադարձություն Է դարձել ռեժիսոր Քվենթին Տարանտինոյի այցը Տորուն, որը Ռոբերտ Ռիչարդսոնի հետ մեկտեղ պարգեւ Է ստացել «ռեժիսոր-օպերատոր» դուետի համար: Երկուսն Էլ հայտարարել են, որ հպարտանում են դրանով:

Փառատոնի ավարտին «Ոսկե դոդոշ» Է ստացել ամերիկացի դերասան Ռիչարդ Գրը: «Այս տարի լրացավ իմ 70 տարին: Ես չեմ զգում այս տարիքը, բայց այն կա: Ես իմ ամբողջ կյանքն անցկացրել եմ՝ խաղալով կինոյում: Դա միջոց Էր հասկանալու, թե ով եմ ես իրականում»,- ասել Է նա իր խոսքում:

EnergaCamerimage կինոօպերատորական արվեստի փառատոնը Տորունում կայացել Է արդեն 27 անգամ: Նշվում Է, որ ապագայում այն այդ քաղաքում կանցկացվի ամեն տարի, քանի որ հանրապետության մշակույթի եւ ազգային ժառանգության նախարարությունը միջոցներ Է հատկացրել Camerimage Եվրոպայի կինեմատոգրաֆիական կենտրոնի ստեղծման համար: Մինչեւ 2025 թվականն այդ ծրագրով կկառուցվի նոր շենք, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը